
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Մատեո Դարմիանի գործակալը հայտարարել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է լքել ակումբը: Ըստ նրա, պատճառը բավականաչափ խաղաժամանակ չստանալն է, ինչը կարող է իր ազդեցությունն ունենալ ազգային թիմում նրա ելույթների վրա:
Նշենք, որ Մատեոն «Յունայթեդ» է տեղափոխվել 2015 թվականի հուլիսին: Սակայն Ժոզե Մոուրինյոյի`անգլիական ակումբը գլխավորելուց հետո 26-ամյա իտալացին պահեստայինների թվում է: Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դարմիանը մասնակցել է ընդամենը 1 խաղի: