Պուտինը գեներալների է աշխատանքից ազատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրած պաշտոններից ազատել է ՌԴ ոստիկանության և ներքին գործերի այլ ծառայությունների մի քանի ղեկավարների: Այս մասին, ինչպես հայտնում է Gazeta-ն, ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ;

Աշխատանքից ազատվել են ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության հատուկ նշանակության կենտրոնի պետ Դմիտրի Դեյնիչենկոն, ՌԴ ոստիկանության գլխավոր տեսուչ Նիկոլայ Կոսյաչենկոն և ՌԴ ՆԳՆ արտաքին գերատեսչության պահպանության Գլխավոր վարչության պետ Սերգեյ Լեբեդևը:

Ինչպես նաև աշխատանքից ազատվել են ՆԳՆ լիցենզիավորման/թույլտվության կազմակերպման հարցերով վարչության պետ Լեոնիդ Վեդենովը, օպերատիվ արձագանքման ուժերի հատուկ նշանակության Կենտրոնի և ՆԳՆ ավիացիայի պետ Վյաչեսլավ Հաուստովին:

Նույն հրամանագրով ավելի վաղ հաղորդվել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ ՎլադիմիրՄարկինի և Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի՝ աշխատանքից ազատման մասին:




Լրահոս