Մոսկվայում «օրենքով գողի» են ձերբակալել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում կեղծ փաստաթղթերով ձերբակալվել է«օրենքով գող» Գիա Ցխալտուբսկին (Գիա Ցխադաձե), փոխանցում է Lenta.ru-ն:

«Նախնական տեղեկություններով՝ ձերբակալվածն ակտիվ գործողությունների է ծավալել հանցավոր շրջապատում՝ ուղղված բնակարանային գողություններ, այլ հանցանքներ իրագործող հանցավոր խմբավորումների մասնակիցների վրա ազդեցության ընդլայնմանը»,-հայտնել են ՆԳՆ-ում:

Ցխադաձեն (Անդրկովկասի պետություններից մեկի քաղաքացին) մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի տարածքում անօրինական բնակության մեջ և մինչ երկրից արտաքսվելը տեղափոխվել Մոսկվայի ՆԳՆ Գլխավոր վարչության՝ արտասահմանցիների համար ժամանակավոր կացարան:




Լրահոս