Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրում Իսպանիայի Բենալմադենա քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին Իսպանիայի Բենալմադենա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարի տեղադրման և օծման արարողություն: Խաչքարը տեղադրվեց քաղաքի կենտրոնական «Parque de la Paloma» պուրակում:

Արարողությանը մասնակցեին Բենալմադենայի քաղաքապետ Վիկտոր Նավաս Պերեսը, քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Իսպանիայում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք Աբեղա Սարգսյանը և Մալագա պրովինցիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Քաղաքապետ Պերեսը իր ելույթում կարևորեց հայկական խաչքարի տեղադրումը Բենալմադենայում` ընդգծելով հայ-իսպանական բարեկամության հերթական օրինակը հանդիսացող խաչքարի խորհուրդը և գեղագիտական արժեքը:

Դեսպան Ադոնցն իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այս հուշարձանը միաամանակ ժամանակ կոչ է՝ ուղղված համայն մարդկությանը՝ դասեր քաղելու պատմության դառն էջերից և չկրկնելու անցյալի սխալները: Ավետ Ադոնցը նաև շնորհակալություն հայտնեց քաղաքային իշխանություններին օգոստոսի 12-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող և դատապարտող միաձայն որոշում կայացնելու համար:




Լրահոս