ԵԱ. Հայաստանի երիտասարդական հավաքականը 8-րդ պարտությունը կրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի 2017թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլը ձախողած ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը նախավերջին խաղում մրցեց Լյուքսեմբուրգի հետ։ Մրցակցի խաղադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց հայ ֆուտբոլիստներին պարտությամբ՝ 0։1։ Դաշտի տերերը հաղթական գոլը խփեցին 83-րդ րոպեին։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի։

Հայաստանի հավաքականը 9 խաղից հետո 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Լյուքսեմբուրգն ունի 6 միավոր եւ նախավերջին տեղում է։

Խմբի առաջատարը Դանիայի հավաքականն է, որը 3։0 հաշվով հաղթում է բուլղարացիներին եւ կվաստակի 25 միավոր եւ պահպանի հաղթական հաշիվը։ Դանիացիներն ապահովել են եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Եվրոպայի Մ-21 առաջնություն, ընտրական փուլ, 9-րդ տուր

Լյուքսեմբուրգ – Հայաստան՝ 1։0

Միլոշ Տոդորովիչ, 83




Լրահոս