«Փակ դռների հետևում մեզ ստիպում են՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսքերն է մեջ բերում ադրբեջանական haqqin.az-ը:
Նրա խոսքով՝ Արցախի հարցում Ադրբեջանի դեմ ակտիվ քարոզչություն է տարվում։
«Արևմտյան լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մեր դեմ իրականացվող զրպարտանքի արշավի նպատակն է ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Քանի դեռ մենք ենք իշխանությունը, իսկ հանրաքվեն, փառք Աստծու, ցույց տվեց, որ մենք դեռ երկար կլինենք իշխանություն, Ադրբեջանը երբեք չի համաձայնի նման գործարքի գնալ», – եզրափակել է Ադրբեջանի նախագահը։