Հանրապետական կուսակցության հին «գվարդիան» ցայտոտնի մեջ է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետական կուսակցության հին «գվարդիան» ցայտոտնի մեջ է: Նրանք մասնավոր զրույցներում նեղսրտած ասում են, որ որեւէ երաշխիք չկա հաջորդ խորհրդարանում հայտնվելու մասով, եւ, դատելով կառավարությունում կադրային փոփոխություններից, իրենց եւս չեն խնայի: «Դե, եթե Բեգլարյան Գագո, Յոլյան Լեւոն, Հովիկ Արգամիչ, Սուրիկ Խաչատրյան հանում են, մեզ կհանեն՝ առանց աչք թարթելու, մոռանալով ընտրություններին փող ծախսելու ու ձայն բերելու մեր գործը: Գիտեն, թե իրենց բերած նոր մարդիկ կարան մեր պես աշխատեն»,- ասում է հին ՀՀԿ-ականը:

ԱԺ գեներալիտետին` Սեյրան Սարոյան, Մանվել Գրիգորյան, նրանց ընկեր Առաքել Մովսիսյան, արդեն հասկացրել են, որ մոտեցումներ, վերաբերմունք է փոխվել, հանգիստ նստեք տեղներդ: Ի դեպ, ասում են, թե մեզանում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնն զբաղեցնելուց առաջ նաեւ իրենց հրաժարականների դիմումներն են գրում: Դիմումները «ննջում են» Բաղրամյան 26-ի դարակներում եւ անհրաժեշտ պահի օգտագործվում` համապատասխան ամսաթվի մակնշմամբ: Այնպես որ՝ պաշտոնյաները չեն զարմանում, երբ, օրինակ, ծովափին հանգստանալիս իմանում են, որ իրենք հրաժարականի դիմում են գրել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս