Նորանշանակ նախարարը, պարզվում է, բավական պատկառելի հարստություն ունի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը, պարզվում է, բավական պատկառելի հարստություն ունի: Նա պաշտոնապես հայտարարագրել է 2 բնակարան, մեկական հողամաս, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն, այգետնակ եւ անհատական բնակելի տուն: Նա ունի «Mercedes-Benz S 350 L», «Merceses-Benz S 500 L 4 Matic» եւ «Posche Panamera GTS 4.8» մակնիշի ավտոմեքենաներ: Հայտարարագրել է 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս: Նրա փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 520 հազար դոլար եւ 15 մլն 200 հազար դրամ:

Իսկ ինչ վերաբերում է գումարային ունեցվածքին, ապա նշենք, որ նախարարը պաշտոնապես ունի 26 մլն 192 հազար դրամ, 627 հազար 926 դոլար, 321 հազար 966 եվրո: Այս տարվա ութ ամիսներին նրա եկամուտները կազմել են 56 մլն 157 հազար դրամ, որից աշխատավարձը կազմել է ընդամենը 1 մլն 440 հազար դրամ: Իսկ մնացած գումարները նա հայտարարագրել է որպես շահաբաժին կամ վարձակալության դիմաց ստացված եկամուտ: Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը մինչեւ նախարար նշանակվելը զբաղեցրել է «GNC-ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս