
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն հաջորդ տարի ակումբի ղեկավարությունից զգալի գումար կստանա, որպեսզի ուժեղացնի կազմը։ Կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 170 միլիոն եվրոյով կկարողանա նորեկների ձեռք բերել:
Գվարդիոլայի տրանսֆերային ցուցակում առաջնահերթ տեղերում են Պյեր-էմերիկ Օբամեյանգը, Լեոնարդո Բոնուչին և Էկտոր Բելյերինը։ Այս տարի «Մանչեսթեր Սիթի»-ն արդեն ծախսել է 190 միլիոն եվրո։