Հայիթիում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 877-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայիթիում 2007թ.-ից ի վեր ամենուժգին «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 877-ի, փոխանցում է Reuters-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին 842 զոհի մասին:

Ներկա պահին փոթորիկը շարժվում է դեպի Ֆլորիդա և Ջորջիա նահանգներ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆլորիդայում, Հարավային Կառոլինայում և Ջորջիայում արտակարգ դրություն էր հայտարարել:

Վերջին տվյալներով, տարերային աղետի արագությունը կազմել է ժամում մոտ 210 կմ: Հզորության 4-րդ աստիճան է գրանցվել:




Լրահոս