
Չինաստանի արևելքում գտնվող Չժեցզյան նահանգում սողանքի հետևանքով 20 տուն է փլուզվել, 18 մարդ զոհվել է, փոխանցում է Xinhua գործակալությունը:
Ինչպես նաև հաղորդվում է, որ 9 մարդ անհետ կորել է:
Դեպքի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքներ են տարվում, որոնց 1684 մարդ է մասնակցում:
Տարհանվել է մոտ 1460 տեղաբնակ: