
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա ունի մեկական ավտոտնակ եւ բնակարան` բազմաբնակարան շենքում: Վերջինս մեկ ընկերությունում ունի 10 հազար դրամի չափով բաժնեմաս:
Իսկ հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 130 հազար 608 դոլար: Նորանշանակ նախարարի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են 12 մլն 813 հազար դրամ եւ 42 հազար 400 ֆունտ ստեռլինգ: Աշոտ Մանուկյանի եկամուտները այս տարվա ութ ամիսներին կազմել են 34 մլն 700 հազար դրամ, որը նա հայտարարագրել է որպես երկու աղբյուրից ստացված աշխատավարձ: