Armenian text to speach

Ռուսաստանը զգուշացրել է Քերիին իր հայտարարությունների հետևանքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Սիրիայում Ռուսաստանի «ռազմական հանցագործությունները» հետաքննելու մասին լուրերը սրում են իրավիճակը, իսկ նման ձևակերպումները վտանգավոր են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քերիի հայտարարությունը քարոզչություն է: Այդ ձևակերպման հետևում լուրջ իրավաբանական հետևանքներ կան, և, կարծում եմ, որ Քերին օգտագործել է այդ տերմիններն իրավիճակը սրելու համար: Եթե խոսքը ռազմական հանցագործությունների մասին է, ամերիկացի ներկայացուցիչները պետք է սկսեն Իրաքից, Լիբիայից և Եմենից»,-ասել է Զախարովան:

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը «պարզապես չի կարողացել» իրականացնել Սիրիայում իր համաձայնությունները:




Լրահոս