«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ բնապահպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 125 մլն 400 հազար դրամ՝ միայն Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայությունների համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս նպատակով նույնքան գումար հատկացվել է նաեւ այս տարի:
Իսկ, ահա, 2015 թվականին Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայությունների համար հատկացվել էր 125 մլն 366 հազար դրամ: Այլ հարց է, թե հատկացված գումարով արդյոք մաքրվում է Սեւանա լիճը ջրածածկ անտառտնկարկներից: