Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը լքել է Բրազիլիայի հավաքականի ճամբարը: Նա չի մասնակցի Վենեսուելայի դեմ ԱԱ-2018-ի ընտրական խաղին, որը կայանալու է հոկտեմբերի 11-ին:
Marca-ն գրում է, որ Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբը նման որոշում է կայացրել, քանի որ 24-ամյա ֆուտբոլիստը պետք է մեկ հանդիպում բաց թողնի դեղին քարտերի պատճառով: