
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ռումինիայի հետ ընտրական հանդիպումից առաջ կոչով դիմել է ֆուտբոլիստներին և երկրպագուներին:
«Տղերք ջան, ձեր կողքին չեմ, բայց ակնկալում եմ մարտական ոգի և վստահ խաղ, մտքով Ձեզ հետ եմ: Երկրպագուներ ջան, ձեր միահամուռ աջակցությունը շատ կարևոր է»,- ֆեյսբուքյան էջում գրել է ֆուտբոլիստը:
Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու Ռումինիայի և Լեհաստանի հետ հանդիպումները: