Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Չինաստանի Ձիանգսու նահանգի Սյուճոու քաղաքում տեղի ունեցավ Չինաստանի ժողովրդական կերպարվեստի միջազգային ցուցահանդեսը, որին ներկայացված էին Չինաստանի տարբեր նահանգների ժողովրդական արվեստի ցուցանմուշներ։ Առանձին տաղավարներով իրենց արվեստի աշխատանքներն էին ներկայացրել նաև Պեկինում հավատարմագրված մի շարք դեսպանություններ։
Չինաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ բացված հայկական տաղավարում ներկայացված էին հայաստանցի գեղանկարիչ Ալեքսանդր Դերոյանի գեղանկարների հավաքածուն, ինչպես նաև հայ վարպետների կիրառական արվեստի գործերը: Տաղավարի այցելուներին նաև հնարավորություն էր ընձեռնվել ծանոթանալու Հայաստանին, երկրի պատմությանը և զբոսաշրջային ոլորտին:
Միջազգային ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ձիանգսու նահանգի ղեկավարությունը, Սյուճոուի քաղաքապետը, արտաքին հարաբերությունների գրասենյակի պատասխանատուներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Պեկինից ժամանած տարբեր երկրների դեսպաններ և դիվանագետներ:
Հայկական տաղավարն արժանացավ այցելուների և կազմակերպիչների բարձր գնահատականին և լայնորեն լուսաբանվեց չինական մամուլով: