ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից բացասական վերաբերմունքի պատճառը վախն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վախերը»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով Արևմուտքի վերաբերմունքի մասին գերմանացի լրագրողի համապատասխան հարցին:
«Ես պետք է լինեմ այնպիսին, ինչպիսին ցանկանում է ինձ տեսնել ժողովուրդը»,-գերմանացի լրագրողի հետ զրույցում ասել է Պուտինը:
Ինչպես նաև հաղորդվում է, որ գերմանացի լրագրող Հուբերտ Զայպելը ՌԴ նախագահին է նվիրել «Պուտին. իշխանության տրամաբանությունը» գիրքը: