
«Հայկական Վերածնունդ», «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Վանաձորում քաղաքական համագործակցության շուրջ։
Ինչպես հայտնի է` այս երեք ուժերը Վանաձորի քաղաքապետի ընտրության ժամանակ որոշել են սատարել ԼՀ թեկնածու Քրիստ Մարուքյանին: ՀՀԿ թեկնածուն Մամիկոն Ասլանյանն է: