
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին մեկնարկող «Հայաստան» ներդրումային համաժողովին, որին հրավիրված են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և շուրջ հարյուր միջազգային ներդրողներ:
Այցի շրջանակներում նախատեսված են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ հանդիպումներ: