
Մայրաքաղաքի տոնին նվիրված ինքնատիպ միջոցառումներից մեկն էլ կազմակերպվել էր Կարապի լճում: Այստեղ իրենց վարպետությունն են ցուցադրել առագաստանավային սպորտի ներկայացուցիչները: Երևանի առագաստային ակումբի շուրջ երկու տասնյակ սաները ներկայացրել են մարզական տարբեր հետաքրքիր հնարքներ: Առագաստանավորդներից բացի, ցուցադրական ելույթներով հանդես են եկել նաև թիավարողները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն