
Ռուսական Մի-8 ուղղաթիռը, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Սիրիա, հոկտեմբերի 8-ին հրթիռակոծության է ենթարկվել սիրիական Համա նահանգում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարությանը:
Նշվում է, որ ուղղաթիռը հրթիռակոծության է ենթարկվել զենիթահրթիռային համակարգից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից:
«Թռիչքի բարձրության, հայտնաբերման և անձնակազմի վարպետության շնորհիվ հաջողվել է խուսափել հրթիռի արձակումից: Ուղղաթիռում գտնվող ռուս զինծառայողները չեն տուժել»,-հայտնել են կենտրոնում: