
Ֆուտբոլի Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնության ընտրական խաղում Անդորայի նկատմամբ 6:0 հաշվով հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:
Նշենք, որ այդ խաղում Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողն առաջին պոկերն էր ձևակերպել ազգային թիմում: «Երջանիկ եմ, որ առաջին անգամ 4 գոլ խփեցի հավաքականում: Ազգային թիմում անցկացրած առաջին օրից միշտ ձգտել եմ անել ինձանից կախված ամեն բան: Շվեյցարիայի կրած պարտությունից հետո պետք է խաղադաշտում ներդնեինք բոլոր ուժերը: Հպարտ եմ մեր թիմով, որը շատ լավ խաղաց»,- նշել է Ռոնալդուն: