Քաղաքապետի ոսկե մեդալներ և «Երևանի զինանշան» հուշամեդալներ՝ մայրաքաղաքի զարգացման գործում ներդրած ավանդի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված՝ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի բարօրությանն ուղղված երկարամյա ու արդյունավետ գործունեության, մատուցած բացառիկ ծառայությունների, տարբեր ոլորտներում ներդրած ավանդի ու բազմամյա վաստակի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին, ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանին, պատմաբան, պատմական գիտութ¬յունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանին, տրոմբոնահար, ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվա-տորիայի պրոֆեսոր Օմար Պապիկյանին, Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանին, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ, հեռուստահաղորդավար և հեռուստանախագծերի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանին, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանին, երգչուհի, պրոդյուսեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանին, երգիչ Վահան Գևորգյանին (Ֆորշ), երաժիշտ, վոկալիստ Աշոտ Տիգրանյանին, լուսանկարիչ Վահան Քոչարին, նկարիչ Արմեն Ղազարյանին, խաչքարագործ, քանդակագործ Արտակ Համբարձումյանին, «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ գլխավոր ճարտարագետ Ռաֆիկ Ղազարյանին, «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանին, «Երևանի գարեջուր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Բաղդասարյանին, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ տնօրեն Արեգ Ղուկասյանին և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Գրիգորյանին:

Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ, զինվորների ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու, ինչպես նաև Երևան քաղաքում բարեգործական գործունեություն ծավալելու համար էլ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նվա¬գախումբը և «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը պարգևատրվել են «Երևանի զինանշան» հուշամեդալով:

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերվող մշտական ուշադրության և գնահատանքի համար պարգևների արժանացած անձինք վստահեցրել են, որ շարունակելու են պատվով կատարել իրենց գործունեությունը` սեփական լուման ներդնելով Արևի քաղաք Երևանի զարգացման գործում՝ ի շահ Երևանի և երևանցիների:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս