Պատանի շախմատիստների հետ համաժամանակյա սեանս են անցկացրել միջազգային գրոսմայստերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատասեր մեր համաքաղաքացիների համար Երևանի ծննդյան օրվա միջոցառումների ծրագրի շրջանակում Մանուշյանի պուրակում կազմակերպվել էր հետաքրքիր մի միջոցառում, որի շրջանակում Երևանի շախմատային դպրոցների տարբեր տարիքի երիտասարդներ իրենց ուժերն էին փորձում անվանի շախմատիստների հետ։

Իմաստուն խաղի պատանի ներկայացուցիչների հետ այս տարի համաժամանակյա խաղի սեանս էին անցկացնում միջազգային գրոսմայստերներ Արտաշես Մինասյանն ու Հրայր Սիմոնյանը:

Մեր ապագա չեմպիոնների համար աշխարհահռչակ շախմատիստներից գործնական խորհուրդներ ստանալը հմտությունները կատարելագործելու բացառիկ հնարավորություն էր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս