«Բալասանյան» դաշինքը ստացավ 17 մանդատ. Սամվել Բալասանյանը ընտրվեց Գյումրու քաղաքապետ. ինչպես են գյումրեցիներն արձագանքել այս որոշմանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք` այսօր Գյումրիում հրապարակվելու էր ավագանու ընտրությունների արդյունքները:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ, ըստ հրապարակված արդյունքների, մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ. 17 մանդատ «Բալասանյան» դաշինքին, 8 մանդատ՝ ԲՀԿ-ինը, 4-ական մանդատ՝ «Հայկական վերածնունդ»-ինն ու ԳԱԼԱ-ինը:

Այս առնչությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը համացանցի իր էջում գրել է, թե ինչպես են գյումրեցիներն արձագանքել այս որոշմանը. «Գյումրեցիները վրձիններով արձագանքեցին 34-րդ ընտրատարածքային հանձնաժողովի որոշմանը…
Հանձնաժողովի նիստի ավարտին սահմանված կարգով քվեարկելու ժամանակ հանձնաժողովականները քվեարկեցին ոչ այնպես, ինչպես ընդունված է կողմ կամ դեմ քվեարկելիս:
Ոմանք ձեռքերով տարատեսակ հեզաճկուն շարժումներ էին անում` հստակ բարձրացնելու փոխարեն»:

14522872_1212415395495302_5388182382892488324_n




Լրահոս