
Ռումինիայի Պլոեշտի քաղաքում անցկացվող սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնության մրցումային երկրորդ օրը հայ մարզիկներից Արմեն Նիկողոսյանը Հայաստանի համար նվաճել է երկրորդ մեդալը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, 52 կգ քաշային կարգում հանդես եկող մեր պատանի մարզիկը ակտիվ անցկացնելով նախնական գոտեմարտերը, կիսաեզրափակչում հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռամազան Տիկուի հետ և պարտություն կրել:
Արմենը նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: