Մադրիդի «Ռեալ»-ի գործառնական եկամուտը (առանց տրանսֆերային եկամուտների) անցած ֆինանսական տարվա արդյունքում, կազմել է 620.1 միլիոն եվրո, իսկ շահույթը մինչեւ հարկերի վճարումը՝ 163.2 միլիոն եվրո:
Նշենք, որ սա ռեկորդային ցուցանիշ է Արքայական ակումբի պատմության մեջ: «Ռեալ»-ի բանկային հաշվեկշռի գումարը 102.6 միլիոն եվրոյից աճել է մինչեւ 211.5 միլիոն: