
Ամեն տարի` հոկտեմբերի 10-ին, ողջ աշխարհում նշվում է Հոգեկան առողջության միջազգային օրը: Տոնն առաջին անգամ նշվել է 1992թ.-ին Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ:
Տոնի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա:
Առկա խնդիրների մասին պետք է մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամները և բուժանձնակազմը, այլև հասարակության բոլոր շերտերը: