Վանաձորի քաղաքապետարանում արդեն մեկնարկել է նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ կընտրեն:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հուշագիր են ստորագրել և պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Իսկ ՀՀԿ-ի թեկնածուն Մամիկոն Ասլանյանն է:
Նիստի սկզբում կուսակցություններն առաջադրեցին իրենց թեկնածուներին, ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով, որից հետո կսկսվի փակ քվեարկություն:
Ուղիղ միացումը` Ազատության