Վրաստանի խորհրդարան է անցել 3 կուսակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Վրաստանի խորհրդարան է անցնում 3 կուսակցություն՝ իշխող «Վրացական երազանք»-ը, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի՝ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումն» ու «Հայրենասերների ալյանս»-ը: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները՝ հղում անելով ԿԸՀ-ին:

«3699 (99,92%) ընտրատեղամասերի տվյալներով՝ «Վրացական երազանք»-ը հավաքում է ձայների 48,6%-ը կամ ընտրողների  856 հազար 858 ձայները, «Միասնական ազգային շարժում»-ը՝ 27,14% կամ ընտրողների 478 հազար 416 ձայները, իսկ «Հայրենասերների ալյանս»-ը՝ 5% կամ ընտրողների 88 հազար 32 ձայները»,-ասվում է ԿԸՀ-ի հաղորդագրության մեջ:

ԿԸՀ-ն 3 ընտրատեղամասերի ձայների հաշվարկից հետո վերջնական կներկայացնի կուսակցություններին, նշում է ՏԱՍՍ-ը:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել շաբաթ օրը: Բարեփոխումներից հետո դրանք առաջին ընտրություններն են, որոնք էապես ընդլայնել են վրացական խորհրդարանի իրավասությունները:




Լրահոս