Ռուսաստանն ու Եգիպտոսն Արևմուտքի համար «ռազմական անակնկալ» են պատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ու Եգիպտոսն Արևմուտքի համար «ռազմական անակնկալ» են պատրաստում: Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը՝ հիմնվելով արտաքին քաղաքականության և ռազմական գերատեսչությունների աղբյուրների խոսքի վրա:

Ինչպես հայտնի է դարձել պարբերականին՝ Ռուսաստանը Եգիպտոսի հետ եգիպտական ռազմական օբյեկտները (այդ թվում՝ Միջերկրական ծովի ափին Սիդի-Բարրանի քաղաքում տեղակայված սովետական ռազմաբազան) վարձակալելու մասին բանակցություններ է վարում:

Աղբյուրների խոսքով՝ բանակցությունները հաջող են ընթանում: Եվ, հնարավոր է, որ 2019թ. ռազմաբազան սկսի իր գործունեությունը:

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսում ռուսական ռազմաօդային ուժերի ներկայությունը կարևոր գործոն է Մոսկվայի համար: Այն կօգնի տարածաշրջանի անկայուն իրավիճակի պայմաններում աշխարհաքաղաքական խնդիրներ լուծել:




Լրահոս