Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Ալբանիայի հետ խաղում: Նա բաց կթողնի իսպանական ակումբի առաջիկա հանդիպումները:
Իսպանացին երկրորդ խաղակեսի վերջնամասում անհաջող վայրէջք էր կատարել խոտածածկին ու ստիպված էր 80-րդ րոպեին փոխարինվել: «AS»-ի համաձայն՝ «Ռեալի» ավագը վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս: