Հայիթիում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 1000-ի, փոխանցում է Reuters-ը:
Տեղի պաշտոնյաները նշել են, որ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ամենաաղքատ երկրում ներկա պահին զոհերի թիվը կազմում է 1000, զոհերի թիվը կարող է աճել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայիթիում ավերիչ փոթորկի պատճառով եռօրյա սուգ է հայտարարվել:
Հանրապետությունում իջեցվել են դրոշները, փակվել են մի շարք հաստատություններ, ինչպես նաև փոփոխություններ արվել հեռուստա- և ռադիոհաղորդումներում: