Ամերիկյան ականակիրը Եմենի ափերի մոտ հրթիռակոծության է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եմենի ափերի մոտ ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմին պատկանող հրթիռային ականակիր նավը հրթիռակոծության է ենթարկվել, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին:

Գործակալության տեղեկություններով՝ երկու հրթիռների հարձակումը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Եմենի տարածքից, որը գտնվում է հուսիթների վերահսկողության տակ:

Հաղորդվում է նաև, որ հարձակման արդյունքում նավը չի տուժել: Ինչպես նաև տեղեկություններ չկան զոհերի և վիրավորների մասին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի երկրորդ թագաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման Ալ Սաուդի և երկրի ԱԳՆ ղեկավար Ադել ալ-Ջուբեյրի հետ, որի ընթացքում աջակցել է Եմենի ապստամբ հուսիթներին ուղղված՝  զենքը վայր դնելու պահանջները:




Լրահոս