Սիրիական Տարտուս քաղաքում Ռուսաստանի ռազմածովային ուժերի մշտական բազա կստեղծվի: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:
«Համապատասխան փաստաթղթերը պատրաստ են, դրանք միջգերատեսչական համաձայնությունների գործընթաց են անցնում: Պատրաստվածության մակարդակը բավականին բարձր է, և մենք հույս ունենք, որ մոտ ապագայում կվավերականացնենք այդ փաստաթղթերը»,-ասել է Պանկովը:
Այժմ Սիրիայի Լաթաքիա նահանգում Հմեյմիմ օդանավակայանում տեղակայված է ռուսական ավիախումբը: