Հայաստանն այսօր կանգնած է մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ, որոնցից առավել գլուխ է բարձրացրել արտագաղթը:
Այս խնդրից անմասն չի մնացել նաև Սյունիքի մարզի Սառնակունք գյուղը: Երբեմնի մեծ բնակչություն ունեցող գյուղն այսօր դատարկվում է:
Արտագաղթի պատճառները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Դա պայմանավորված է ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով, աշխատանքի բացակայությամբ: Այդ ամենը ստիպում է մարդկանց թողնել իրենց հայրենիքը, ընտանիքը, աշխատանք որոնելով օտար ափերում:
ArmLur լրատվականի թղթակիցը գտնվելով Սառնակունք համայնքում`անձամբ բախվեց արտագաղթի հետևանքները կրած գյուղացիների հետ:
Տիկին Անուշը ArmLur.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում, այլ ելք չգտնելով՝ ընտանիքի հայրը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի: Բազմազավակ ընտանիքն անգամ նպաստ չի ստանում:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ՝ պարզելու, թե ինչպիսի՞ն է արտագաղթի այսօրվա պատկերը մեր երկրում և հետազոտություններ իրականացվում են, թե՞ ոչ:
Բայց, այնուամենայնիվ, այս ամենը տեսնելով չենք կարող չնկատել՝ որքան էլ ցավալի է, սակայն մեր ժողովրդի համար արտագաղթը, իբրև հանապազօրյա հացի փնտրտուք, ազգային կենսակերպի է վերածվել:
Մանրամասները՝ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան