ՀՀ Նախագահի հրամանագրով, Երևանի օրվա առթիվ, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
ՀՀ Նախագահի կողմից պետական բարձր պարգևը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն