Վանաձորի լարված ընտրություններից հետո իշխանությունն ու ընդդիմությունը ճաշում էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում շատ բուռն կռիվներից և բանավեճերից հետո, ArmLur.am-ի տեղեկություններով, ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Վահրամ Բաղդասարյանը, նրա եղբայրը, Հեղինե Բիշարյանն ու Լևոն Դոխոլյանը միասին ճաշել են Վահրամ Բաղդասարյանի եղբորը պատկանող «Հացատուն» ռեստորանում:

Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ պատգամավորներից: Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ինքը քննարկումների է և առհասարակ տեղյակ չէ, թե մյուսներն ինչով են զբաղված: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեց, թե ինքը քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մեկնել է Վանաձորից և այժմ Երևանում է:

Այստեղ զավեշտալին այն է, որ ընդամենը մեկ ժամ առաջ ընդդիմադիր կուսակցությունների և իշխանության ներկայացուցիչները պատրաստ էին իրար կոկորդ պատռել, սակայն դրանից հետո միմյանց հետ ընթրում են: Ակնհայտ է, որ ընդդիմադիր գործիչները պետք է հերքեին այդ տեղեկությունները, սակայն փաստը մնում է փաստ:




Լրահոս