Ինչ դատախազի մասին էր խոսում Էդմոն Մարուքյանը. մեկնաբանում են դատախազությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում այսօր տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո ԱԺ պատգամավոր Էդմոն  Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների վրա ճնշումներ են եղել:

«Դատախազությունից մարդ է եղել այստեղ, մոտեցել է մեր կուսակցության անդամներին ու ասել՝ բաց չքվեարկեք, քրեական գործ կհարուցենք ձեզ վրա։ Հենց էստեղ տեղում են ճնշել։ Ոմն դատախազ Ասրյան էր այստեղ աշխատում», – նշեց նա։

«ժողովուրդ»-ի հետ զրույցում  ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Վանաձորի քաղաքապետի ընտրական գործընթացին որեւէ դատախազ չի միջամտել, ավելին` Լոռու մարզում Ասրյան անունով դատախազ չկա եւ չի աշխատում :

Հանրային կապերի բաժնից հավելեցին, որ եթե որեւէ դատախազ իր լիազորություններից դուրս միջամտի ընտրական գործընթացին, ապա այն կունենա իր համապատասխան հետեւանքները:




Լրահոս