
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերով սրունքի մկանային վնասվածք է ստացել Արգենտինայի ազգային հավաքականի մարզման ժամանակ:
Պարագվայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Ագուերոյին կփոխարինի «Աթլետիկո»-ի կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը: Ըստ երևույթին, Ագուերոն չի օգնի «Մանչեսթեր Սիթի»-ին «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության խաղում և «Բարսելոնա»-ի դեմ Չեմպիոնների լիգայի խաղում: