«Ազատություն» ռադիոկայանի եթերում ընձեռնվել էր հնարավորություն թե ինձ, թե Արթուր Թումանյանին հաշտվելու, ես իմ համաձայնությունը տվեցի, բայց նա ոչ: ArmLur.am-ի հարցին ի պատասխան, հաշտվել եք Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում մյուս թեկնածու Արթուր Թումանյանի հետ, այս մասին նշեց վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Վերջինս այսօր մասնակցում էր «Մեր տունը» սոց. ՀԿ-ի 10-ն ամյակին նվիրված միջոցառմանը: Նշենք, որ ծրագրի նպատակն է մանկատան շրջանավարտ աղջիկներին կրթել, դաստիարակել և հետ պահել նրանց թրաֆիքինգի զոհ դառնալուց: Այս առնչությամբ Կարեն Գրիգորյանը նշեց.
«Եթե որևիցե մեկը կյանքում մեկ հոգու բախտ կարողանա փրկի, իմացեք, որ նա ուրեմն իր կյանքում մի լավ բան արել է», – նշեց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին կայացած Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ թեկնածուներ Կարեն Գրիգորյանի և Արթուր Թումասյանի միջև բախում էր տեղի ունեցել, որի հետևանքով վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան