
Հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, որոնք կարող են չմասնակցել Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը:
Դրանց թվում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: 27-ամյա ֆուտբոլիստն ապաքինվում է վնասվածքից, սակայն մանչեսթերցիների բժշկական շտաբը հնարավոր է թույլ չտա նրան մասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք խաղին: Նրանք չեն ցանկանում վտանգել առողջությունը: