Որտեղ է գտնվելու Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցության կենտրոնական գրասենյակը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, 3-րդ հանրապետության օրենսդիր մարմնում 83 օրենքներ հեղինակած Վիկտոր Դալլաքյանը 4 տարվա լռությունից հետո այսօր Մամուլի ազգային ակումբում ժամը 12:00-ին ասուլիս է հրավիրել, որի ընթացքում կհայտարարի քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս այս տարվա հուլիսի 7-ին գրել էր, որ Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում պատրաստվում է կուսակցություն ստեղծել, բայց դեռ չի շտապում բարձրաձայնել այդ մասին: Նորաստեղծ կուսակցության կենտրոնական գրասենյակը տեղակայված է լինելու Հանրապետության 39 հասցեում՝ ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի գրասենյակների հարեւանությամբ: Ավելի ուշ մամուլը գրեց, որ Վիկտոր Դալլաքյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ է իրականացնելու քաղաքական գործունեությունը, այն էլ՝ ընդդիմադիր դաշտում:  Ի դեպ, ըստ լուրերի` Դալլաքյանի կողմից ստեղծվելիք կուսակցությունը կոչվելու է «Շրջադարձ»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս