
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը բողոքարկել է Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը: Հարցի քննությունը կշարունակվի ԿԸՀ-ում:
Հիշեցնեմ, որ կուսակցության վստահված անձը 34/3 տեղամասում պահանջել էր վերաքվեարկություն անցկացնել (Գյումրիի ԸԸՀ-ն որոշել է ոչ թե վերաքվեարկություն, այլ վերահաշվարկ իրականացնել), քանի որ տեղամասային հանձնաժողովի մեղքով խախտվել է 99 քաղաքացու (նշված տեղամասում ընտրությանը մասնակցածների 12 տոկոսը) իրավունքը:
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ
Արեգնազ Մանուկյան