Ադրբեջանը մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը, Չինաստանը, Սերբիան, Հնդկաստանն ու Ղազախստանը պլանավորում են մարդասիրական օգնություն ուղարկել Սիրիա: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը` Պեկինում Սյանշանի անվտանգության համաժողովի շրջանակներում:

ՌԴ ՊՆ ղեկավարի տեղակալը նշել է, որ Ռուսաստանը մասշտաբային մարդասիրական օպերացիա է նախաձեռնել Հալեպում և կոչ է անում միջազգային հանրությանն աջակցել դրան ուղղված ջանքերը:

«Մեզ աջակցում է Բելառուսը: Պլանավորվում է նաև Չինաստանի, Ադրբեջանի, Սերբիայի, Հնդկաստանի և Ղազախստանի աջակցության տրամադրում»,-հայտարարել է նա:




Լրահոս