
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է քաղաքացիական ակտիվիստ Գրորգ Սաֆարյանի գործով հերթական դատական նիստը: Գևորգ Սաֆարյանի աջակիցներին թույլ չէին տվել նրա լուսանկարներով հագուստներով մտնել դատարան` հիմնավորելով որ նման կերպով քաղաքական ակցիա են իրականացնում, որը դատարանում չի թույլատրվում:
Նիստերի դահլիճում Սաֆարյանին ծափահարություններով և վանկարկումներով դիմավորեցին` կոչ անելով չվախենալ ոչնչից: Նիստի սկզբում փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոփոխելու հարցով:
Հավելենք, որ նա մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: