
Ֆրանսիական ՊՍԺ-ն դեռևս ցանկանում է քայլեր ձեռնարկել կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու ուղղությամբ:
Փարիզյան ակումբը պատրաստ է իսպանական ակումբին Նեյմարի համար առաջարկել 222 միլիոն եվրո: Նշենք, որ հենց այդքան է ամրագրված ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը «Բարսելոնա»-ի հետ պայմանագրում: Նույն պայմանագրով, 2018 թվականին Նեյմարի տրանսֆերի գինը կդառնա 250 միլիոն եվրո:
Հավելենք, որ անցած ամռանը ՊՍԺ-ն արդեն փորձել էր գնել Նեյմարին՝ նրան առաջարկելով տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ և 40 միլիոն եվրո բոնուս՝ տեղափոխության առաջարկն ընդունելու համար: