Հոկտեմբերի 11-ին, ժամը 05.05-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի վարչական տարածքում՝ «Դիատոմիտ» կոչվող հանքավայրի մոտ, «Nissan Patrol» մակնիշի 10 PO 010 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և 100 մ. գլորվել:
Ստացված վնասվածքներից տեղում զոհվել է վարորդ՝ Մ. Հ. (ծնված 1979 թ.):
Փրկարարները ուղևորներ Վ. Ա.-ին (ծնված 1980 թ.) և Կ. Ն.-ին (ծնված 1980 թ.) ձորից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ուղևոր Ռ.Կ. (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
shamshyan.com-ի տեղեկություններով` մահացած Մ. Հովհաննիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարն էր, ինչպես նաև ԲՀԿ Նուբարաշենի տարածքային կառույցի նախագահ, վիրավորներից Կ. Ներսիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին տեղակալ Մերուժան Ներսիսյանի տղան է, վիրավորներից Ռ. Կարմաջյանը Մ. Հովհաննիսյանի եղբոր աներորդին է։
Հավելենք նար, որ ԲՀԿ-ն հաղորդագրություն է ուղարկել, որում ասվում է.
«Այսօր դժբախտ պատահարից զոհվել է ԲՀԿ Նուբարաշենի տարածքային կառույցի նախագահ Մհեր Հովհաննիսյանը։ ԲՀԿ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Մհեր Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին եւ մերձավորներին։ Մհերը հրաշալի մարդ եւ հրաշալի ընկեր էր։ Մենք աղոթում ենք մեր ընկերոջ հոգու հանգստության համար»: