ԿԸՀ անդամները հանձնաժողովի նախագահի տեղալալ և քարտուղար ընտրեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ընտրեց հանձնաժողովի նախագահի տեղակալին և քարտուղարին: Նիստի մեկնարկին ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ նոր ընտրական օրենսդրության համաձայն՝ ԿԸՀ նախագահին և անդամներին ընտրում է Ազգային ժողովը և հետո արդեն ԿԸՀ­ն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահի տեղակալ և քարտուղար: Նա նաև տեղեկացրեց, որ նիստին մասնակցում են հանձնաժողովի բոլոր անդամները:

«Ես հիշեցնեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի նախագահը և տեղակալն ընտրվում են բաց քվեարկությամբ»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ նշեց Մուկուչյանը: ԿԸՀ նախագահը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրեց Լաուրա Գալստյանի թեկնածությունը. հանձնաժողովի մյուս անդամները թեկնածուներ չառաջադրեցին, և միաձայն քվեարկությամբ Լաուրա Գալստյանն ընտրվեց ԿԸՀ նախագահի տեղակալ: Հանձնաժողովի նախագահը և 6 անդամները կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը: ԿԸՀ քարտուղարի պաշտոնում էլ առաջադրվեց Արմեն Սմբատյանի թեկնածությունը, որին ևս հանձնաժողովի 6 անդամները և նախագահը կողմ քվեարկեցին:




Լրահոս